«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Շարունակենք բոյկոտել ու չվճարել ապօրինի 150 դրամը

Շարունակենք բոյկոտել ու չվճարել ապօրինի 150 դրամը
05.02.2025 | 13:50

Որոշ վարորդներ ստիպում են ուղևորներին վճարել 150 դրամ կամ իջնել ավտոբուսներից, հակառակ դեպքում հրաժարվում են քշել ավտոբուսը, պատճառաբանելով, թե այդպես հրահանգված է քաղաքապետարանից։

Իրականում դրանք բոլորը ապօրինի պահանջներ են, որոնց համար պատասխան են տալու ոչ միայն քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաներ, այլև այդ պահանջները հնչեցնող վարորդները։

Շարունակենք բոյկոտել ու չվճարել ապօրինի 150 դրամը։

Այս պահին ուղեվարձի հավաքագրման մոտ 60 տոկոս թերակատարում կա, ինչը նշանակում է, որ ուղևորների կեսից ավելին սկզբունքորեն բոյկոտում է։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 4252

Մեկնաբանություններ